Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առավոտյան` արտոնություն, երեկոյան` ներդրումներ

Առավոտյան` արտոնություն, երեկոյան` ներդրումներ
06.10.2017 | 06:33

Չի բացառվում, որ մեկ-երկու տարի անց գյուղատնտեսությունում կաթիլային ոռոգման համակարգը դադարի ընտրյալների մենաշնորհը լինելուց: «Նյու Պլաստ» ընկերությունը իրականացնելու է 3 մլրդ դրամի ներդրում` կաթիլային ոռոգման համակարգեր ներդնելու համար: Բնականաբար, ցանկացած գործարար իր ներդրման դիմաց ակնկալում է որոշակի հարկային արտոնություն, և «Նյու Պլաստն» էլ բացառություն չէ: Կառավարության երեկվա նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել ընկերությանը՝ ներկրվող սարքավորումների ու նյութերի համար: Տնտեսական զարգացման փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է թողարկել տարեկան 2 մլրդ դրամի արտադրանք, և հավելեց, որ կստեղծվի 25 նոր աշխատատեղ: Միևնույն ժամանակ փոխնախարարը նշեց, որ ներդրումային ծրագրերի հետ կապված փաստաթղթերի ձևակերպման, գրանցման ժամկետները, վարչապետի հանձնարարականով, կրճատվել են:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ